«Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք          «Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է       Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»    

11 նոյ 2021 10:17

Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու հուշագրի «քավորը. »«Իրավունք»

«Իրավունքը» գրում է. «Համացանցը ցնցեց Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրելու է մաքսային եւ սահմանային կետեր:


Մինչդեռ իրականում սա ամենեւին էլ նորություն չէ: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այդ ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ նույն փաստաթղթի, հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում, բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը: 




Ո՞րն էր այս հուշագրի ստորագրման մոտիվացիան ու պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, այսպես ասած, «գործը գլուխ բերելու համար», Վաղարշակ Հարությունյանին իշխանությունն արդեն որոշել է, թե ինչպես պարգեւատրել: Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, որ վերջինիս պատրաստվում են նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր