Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ          Խոշոր չափի գողություն է եղել Մեծամորի ատոմային էլեկտրակայանից       Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել    

11 նոյ 2021 11:38

Կրակոցներից զոհվել է ևս երկու հոգի, 19-ամյա մի տղա էլ վիրավոր է

Մենք այսօր գրել էինք, որ գիշերը Քանաքեռի տներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտուշը։ Կան նաև այլ զոհեր և վիրավորներ։ Մենք տեղեկացանք, որ գիշերը Միքայելյան համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել հինգ հոգի, որոնցից երկուսը արդեն մահացած են եղել, նրանք երիտասարդ տղաներ են, իսկ երեքին դուրս են գրել, քանզի վնասվածքները լուրջ չեն եղել։

Մահացածների անունները դե հայտնի չեն, միայն տեղեկացանք, որ դատաբժիշկ են հրավիրել, հիմա զբաղվում են, ավելի ուշ, հավանաբար, պարզ կդառնա՝ ովքեր են։ Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը չորս որդի ունի՝ Նորո, Վլադ, Հովհաննես և Հակոբ անուններով։

Կրակոցների հետևանքով վիրավորված մեկ հոգի էլ գիշերը տեղափոխվել է Թիվ մեկ համալսարանական հիվանդանոց։ Նա 19 տարեկան տղա է, անունը՝ Գևորգ Ջաբուրյան։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք տեղեկացանք, որ նրա հիվանդասենյակի մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում։

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր