Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 նոյ 2021 17:40

Քանաքեռցի Տույի սպանության մեջ կասկածվողը Երևանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ունեցել

Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության դեպքով «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, որ դեպքի վայրում առաջինը կրակել է նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որի կրակոցի հետևանքով էլ քրեական հեղինակությունը մահացել է։

Բացի սրանից, Վլադիմիր Սիմոնյանն աշխատել է Երևանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու փոխտնօրենի, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնում։ Դեռ ամիսներ առաջ նա ազատվեց տնօրենի ԺՊ-ի պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի`Ա.Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։

Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում`Արտուշ Սիմոնյանը, մահացել են:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր