ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 նոյ 2021 10:00

Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ էլ ուրիշն է իր փոխարեն որոշում,խոսքն էլ ընդամենը օդի տատանում է, ոչ մի արժեք չունեցող․«Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։




Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ։


Հետեւաբար՝ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը։ Կա՛մ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կա՛մ էլ վաղուց դադարել է որոշումներ կայացնելուց, եւ մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Իսկ խոսքն էլ ընդամենը օդի տատանում է, ոչ մի արժեք չունեցող»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր