Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 նոյ 2021 11:00

Կտրվել է կապը Գորիսի, Երևանի հետ. Սա ևս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ին, ժամը 24։00-ից սկսած՝ Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-անոց հատվածը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին: Ամենաբարդը 3 գյուղերի՝ Բարձրավանի, Որոտանի և Շուռնուխի վիճակն է։ Բարձրավանի վարչական ղեկավար (Գորիս խոշորացված համայնքի կազմում) Օնիկ Ավագյանը մեզ ասաց, որ բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա, բայց ճանապարհի հետ կապված՝ խնդիրներ ունեն։
«Այլընտրանքային ճանապարհն էս պահի դրությամբ կառուցված չէ, ճիշտ է՝ շինարարությունն արվում է, 5 կմ հողային աշխատանքներ արել են, մի 5 կմ էլ դեռ կա, որ հասնեն գյուղ»: Այն Տաթև-Կապան ճանապարհի հետ է հատվելու։ Գորիսից Կապան առաջինը Որոտանն է, հետո՝ Թասի ոլորանները, բարձրանում ես, մինչև Շուռնուխ հասնելը՝ աջ կողմում, Բարձրավանն է։
Իրենց հատվածում չկա ադրբեջանական մաքսակետ, Որոտանի հատվածում է, Բարձրավանը հայտնվել է մաքսակետից դեպի Կապան հատվածում, այսինքն՝ կտրվել է կապը Գորիսի, ըստ այդմ՝ նաև Երևանի հետ։


- Մաքսակետի տեղադրումից հետո երթևեկե՞լ եք այդ հատվածով։
- Չէ, չենք երթևեկել, գյուղացիներն էլ իմացել են, որ էդ վիճակն է, չեն երթևեկել։


- Իսկ կումունիկացիան այսօր ինչպե՞ս է ապահովվել ձեր գյուղի հետ, փոստային ծառայություն, խանութներին ապրանքների առաքում, կամ, ասենք, շտապօգնության մեքենա կարո՞ղ է գալ Բարձրավան։
- Շտապօգնության մեքենաներն էս պահի դրությամբ Գորիսից չեն կարող գալ մեր գյուղ, ուզեն էլ՝ չեն կարող գալ, որովհետև ճանապարհներն էն վիճակում չեն, որ կարողանան։ Եթե շտապօգնության մեքենա էլ գալու լինի, ստիպված պիտի ասենք, որ Կապանից միգուցե մոտենա․ Գորիսից հնարավոր չէ։


- Գորիսին ավելի՞ մոտ է, Ձեր գյուղից Գորիս որքա՞ն է հեռավորությունը։
- Գորիսին ավելի մոտ է՝ 33 կմ, բայց այլընտրանքային ճանապարհով կրկնակի հեռանում է՝ դառնալով 70 կմ։


- Իշխանությունները խոստացել էին, որ ճանապարհն ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման կլինի, բայց, փաստորեն, ամբողջությամբ հանձնեցին թշնամուն։ Ի՞նչ եք մտածում իշխանության այս քայլի մասին։
- Դե, իշխանությունների քայլերը չեմ կարող մեկնաբանել, թե իրենք ինչ են ուզում, իրենց նպատակը որն է։ Իրենք խոստացել էին, որ ընդհանուր օգտագործման ճանապարհ է լինելու, ոչ մի խնդիր չի լինելու, հանգիստ գնալու ենք, գալու ենք։ Բայց դե՝ եղավ այն, ինչ եղավ։ Սա ևս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս։


- Իսկ իշխանությունների խոսքի՞ն:
- Դե, եթե լուրջ իշխանություն լինի՝ իհարկե։ Էս պահի դրությամբ ես չեմ հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ մեկին»։
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր