Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

12 նոյ 2021 12:31

Տեսանյութ.Ամեն մի անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին.ամեն մի ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության որոշմանը, որով հաջորդ տարվանից գործելու են Կապան-Երևան-Կապան չվերթները։ Աղաբաբյանի կարծիքով, որոշումը զուգադիպեց անմիջապես գլխավոր մայրուղում ադրբեջանական անցակետ տեղադրելու հայտարարությանը։

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ Կապանի «Սյունիք» օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ»։

Աղաբաբյանը նաև հրապարակել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից նկարահանած տեսանյութ՝ Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե՛ օդանավակայանը, թե՛ թռիչքուղին։

«Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների (АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։ Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։ Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։ Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)»,- գրել է Աղաբաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր