Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 նոյ 2021 13:32

Քանաքեռում սպանված Տյուշի որդիներից երեքին մեղադրանք է առաջադրվել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի 3 բնակչի նկատմամբ։


Նշված անձինք կասկածվում են նոյեմբերի 11-ին Քանաքեռ 16 փողոցի 16 տանը հրազենի գործադրմամբ 4 անձի սպանելու մեջ։  Սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույն էր, իսկ մյուսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տյուշ Արտուշը։  Դատարան տեղափոխվողները վերջինիս որդիներն են։
Նշենք, որ այս պահին մեղադրյալի կարգավիճակում են Տյուշի՝ ձերբակալված չորս որդիներից երեքը



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր