Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 նոյ 2021 18:36

Այս պահին Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները չափազանց լարված են, իրավիճակն ավելի լուրջ է, քան Սառը պատերազմի տարիներին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները չափազանց լարված են, իրավիճակն ավելի լուրջ է, քան Սառը պատերազմի տարիներին: «Daily Express»-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր որոշ քաղաքական գործիչների ռազմատենչ էությունը հանգեցնի այնպիսի իրավիճակի, որտեղ հակամարտության սրումը հանգեցնում է սխալների»,-ասել է նա:

Քարթերը նաև ընդգծել է, որ պետությունների միջև մրցակցության բնույթը հանգեցնում է լարվածության աճի։
Ըստ խմբագրության լրագրողների՝ Եվրամիության անհանգստության պատճառը Բելառուսի և Լեհաստանի միջև սահմանին միգրացիոն ճգնաժամն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր