Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 նոյ 2021 17:50

Դեկտեմբերին նոր սահմանափակումներ են կիրառվելու

Դեկտեմբերին նոր սահմանափակումներ են կիրառվելու հանրային տարածքներ մուտք գործելու համար, համաճարակային իրավիճակը պահպանելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Միայն «ՀայՓոստի» մասին չէ խոսքը, մնացած հանրային վայրերը ևս, ներառյալ՝ ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ, գրադարաններ, սպորտդահլիճներ։ Դեռ կքննարկվեն, որ հանրային վայրերը կներառվեն, որոնք ավելի ռիսկային են, որտեղ կուտակումներ կան, մարդկանց մուտքը շատ է»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ մուտքի համար կպահնջվի պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

«Հաստակ սահմանվել է ժամկետը, որ աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պատվաստվել՝ դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին »,-նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր