Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

15 նոյ 2021 14:42

Տեսանյութ. Ճնշումներ կան Փաշինյանի վրա, որպեսզի ստորագրի փաստաթուղթը, ստորագրելուց հետո այլևս անելիք չի ունենալու, նրա հրաժարականի հարցն ավելի սուր է կանգնելու

Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Տարբեր հայտարարությունները՝ նոյեմբերի 9-ի, հունվարյան եւ այլն, դրանք միջազգային փաստաթղթեր չեն և այն, ինչ կատարվում է՝ քայլ առ քայլ տարածքներ վերցնելը, ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստան, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, սրանք բոլորը մի հայտարարության վրա հիմնված քայլեր են, հայտարարություն, որն իրավական արժեք, ուժ չունի: Իմ կարծիքով, ընտրությունների ամբողջ իմաստը ստանալ ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, նաև փողոցային ընդդիմությունը ներկայացված խորհրդարան, որը կգնա այսպիսի փաստաթղթի հաստատմանը»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով, հիմա որոշակի ճնշումներ կան Փաշինյանի վրա, որպեսզի ստորագրի փաստաթուղթը, որից հետո կգնան խորհրդարանական գործընթացները այս ամենի հետ կապված «Նա կարծես թե դիմադրում է՝ շատ լավ հասկանալով, որ  այդ փաստաթղթից հետո ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ այդ փաստաթղթից հետո այլևս անելիք չի ունենալու, հրաժարականի հարցն ավելի սուր է լինելու»,- ասաց Ա. Ենոքյանը:
Հիմա, ըստ նրա, ականատես են լինելու, թե  կապիտուլյացիոն փաստաթուղթն ինչ վայրիվերումներով է հասնելու իր իրավական, տրամաբանական ավարտին. «Բայց այդ ընթացքում տեսնում ենք սողացող ագրեսիա՝ չստորագրված, չհայտարարված փաստաթղթի համաձայն տարածքներ են հանձնվում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր