Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

17 նոյ 2021 10:31

ՌԴ-ն չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, տեսնելով, որ ՀՀ-ն չի դիմադրում, անհասկանալի է՝ ինչու հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սահմանում ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինին:

-Ինձ համար անհասկանալի է՝ ինչու հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում դա թույլ չտալ։ Եթե ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով և չտան, ասենք, Նախիջևանի միջանցքը: Ի՞նչ պատճառ կա զարմանալու:

-Երեկ սահմանին տեղի ունեցածն ակտիվ փոխհրաձգություն է: Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:

-Որևէ սցենար բացառել չի կարելի: Ոչինչ պետք չէ բացառել, քանի որ կապիտուլիստական քաղաքականություն է վարվում: Այդ քաղաքականությունը ՀՀ իշխանությունների կողմից արդեն մեկ տարի է, ինչ վարվում է:

-Իսկ ի՞նչ սպասել Մոսկվայից:

-Ինձ համար բարդ է ասել՝ ինչ են մտածում Կրեմլում, բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում:

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում: ՌԴ-ին ոչ ոք ոչինչ պարտք չէ, և ոչ ոք կատեգորիկ կերպով ոչ ոքի չի պատրաստվում պաշտպանել, որովհետև դա որեիէ մեկին պետք չէ: Եթե Դուք դիմադրում եք, ակնհայտ է՝ Ռուսաստանն ինչ-որ բան կանի, բայց եթե չեք դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է ավելին անի: Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ և խաղաղ կերպով կկարողանա հասնել իր երազած միջանցքին՝ զուգահեռաբար լուծելով սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաև իր համար ապաշրջափակման հարցում կարևոր խնդիրները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր