ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 նոյ 2021 15:40

Եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, սա չի հանդուրժվելու,Սյունիքում թշնամին որևէ հաջողության այլևս չի կարող հասնել

Ադրբեջանին չի կարող միջանցք տրամադրվել և ուժով չեն կարող ստանալ այդ միջանցքը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 


«Սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի։ ՀՀ-ն և մեր ժողովուրդը չի հանդուրժելու մեր երկրի նկատմամբ ոտնձգությունը։ Հիմա փորձում են հրադադարի հասնել և խաղաղ ճանապարհով առաջ անցնել, բայց եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, սա չի հանդուրժվելու։ Որևէ մեկը ՀՀ տարածքի վրա հարձակում չի հանդուրժելու»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց համբերությունն էլ սահման ունի։


Իշխանական պատգամավորը հավաստիացրեց, որ անկախ ռազմական առավելությունից՝ Սյունիքում թշնամին որևէ հաջողության այլևս չի կարող հասնել։ Արմեն Խաչատրյանը չկարողացավ ասել, թե Ադրբեջանի ոտնձգությունն ինչով էր պայմանավորված, բայց կարծում է, որ տարբերակներից մեկը միջանցքը կարող է լինել։


Անդրադառնալով զոհերի թվի հետ կապված հակասություններին՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պատերազմական իրավիճակ է, ճշտումների խնդիր կա և այս պահին չի կարող որևէ թիվ հնչեցնել, քանի դեռ չի ճշտել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր