Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 նոյ 2021 12:08

Աղաջանյանը՝ ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելու մասին.ակնկալվում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի

«Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ Ռուսաստանի ռազմական միջամտությունը։ Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը շարունակու՞մ է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից։ Աղաջանյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որ ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը կապահովի։


«Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում է պետք է քննարկել ՌԴ առաջարկը՝ սկսել սահմանազատման նախապատրաստական աշխատանքները։ Այս գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը խնդիրը կլուծվի և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։


Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձավ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ն դիմել ՌԴ-ին ռազմական օգնության համար։ Քոչարյանը նշեց, որ ՌԴ-ն նույնիսկ ՀՀ-ի չդիմելու պարագայում պետք է օգնության հասներ։


«Գոյություն ունի Հայստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր։ Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման այն երաշխավորն է, որի համար մենք պետք է մեր ջանքերը մեկտեղենք։ Հետևաբար Ռուսաստանն անելիք ունի և պետք է նույնիսկ չդիմելու պարագայում այդ համագործակցությունն անմիջապես իրականություն դառնար։ Չնայած տեսնում եք վերջին օրերին շահարկումներ են գնում, թե Ռուսաստանից պահանջներ ենք ներկայացնում։ Պահանջներ չեն, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ժամանակին իրականություն դառնան։  Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, տեղի է ունեցել ռազմական գործողություններ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»։


Իսկ արդյոք ՀՀ-ին բավարարու՞մ է ՌԴ-ից ստացված արձագանքը՝ սկսել սահմանազատումը, Աղաջանյանը նշեց, որ հստակ արդյունքների դեպքում հնարավոր կլինի գնահատական տալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր