Բորիս Ավագյանը ռուսական բանտից սկանդալային տեղեկություններ է հայտնել Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանի, Դավիթ Անանյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. «Հրապարակ»          ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել       Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին    

19 նոյ 2021 14:47

Գավառական շուստրիությամբ, թուղթ ստորագրելու համաձայնություն է տվել, հետո հասկացել, որ իրեն դավաճան կասեն.Փաշինյանն իր ելույթով ձեռքերը լվաց գերիների հարցից

Իշխանություններն անդադար շրջանառում են այն թեզը, թե իբր Ադրբեջանին միջանցք անգամ ուժով չեն տալու, մինչդեռ թշնամին տարբեր ժամանակահատվածներում կիլոմետր առ կիլոմետր մխրճվել է Սյունիք, զավթել ռազմավարական նշանակության մի շարք հենակետեր եւ դիրքեր: Փաստացի այսօր Սյունիքը Հայաստանից կտրված է մի քանի տեղով: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի խոսքով` Փաշինյանն այսօր վարում է ճիշտ այն նույն քաղաքականությունը, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ։


«Մենք ունենք մի իրավիճակ, երբ թշնամին ամեն օր առաջ է գալիս, ունենք դիրքային կորուստներ, որոնց հետեւանքով Գորիս-Երեւան մայրուղին որոշ հատվածներում հայտնվել է ադրբեջանցիների նշանառության տակ: Այլեւս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հստակ պարտավորություններ եւ այդ պարտավորությունները կատարում է ոչ թե, այսպես կոչված, փաստաթուղթ ստորագրելով, այլ պատերազմով եւ զոհերով, որպեսզի, ինչպես ինքն էր ձեւակերպել, իրեն չասեն՝ դավաճան»,-նշեց Խամոյանը:


Նա ընդգծեց, որ նախ` ռուսական կողմը հայտնեց, թե Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում է լինելու, Փաշինյանը «հերոսաբար» հերքեց այդ հանդիպման մասին լուրը, հետո եղավ սրացում Սյունիքում, ու էլի տարածքային կորուստներ, զոհեր ու գերիներ, որից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի կոնկրետ առաջարկություններ է արել, որոնք իր համար ընդունելի են, ու հանձնարարություն տվեց նորաթուխ նախարար Պապիկյանին։


«Պարզ է, չէ՞, թե ինչ է կատարվել ժողովրդի թիկունքում․ «ժողվարչապետը», իրեն բնորոշ գավառական շուստրիությամբ,, թուղթ ստորագրելու համաձայնություն է տվել, հետո հասկացել, որ իրեն դավաճան կասեն ու կարող է իշխանությունը սասանվի, եւ, հանուն իր վարկանիշի ու իշխանության, նախընտրել է կատարել ստանձնած պարտավորությունները, բայց, որպեսզի բնական լինի ամեն ինչ, տալ նոր էսկալացիայով, զոհերով ու գերիներով»,-նշեց Խամոյանը:


Մեր դիտարկմանը, որ գուցե փորձել է թույլ չտալ այդ փաստաթղթի ստորագրումը, պատգանավորն արձագանքեց, որ Փաշինյանն Ալիեւին մինչ օրս անգամ մի թթու խոսք չի ասել, Ալիեւի պահանջով Արցախ չի այցելել, մինչ դա էլ «կիրթ ու կառուցողական» է որակել, ի՞նչ դիմադրության մասին կարող է խոսք գնալ:


«Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տալ ամեն ինչ, խնդիրը ձեւն է։ Նրա համար իր իշխանությունն ավելի թանկ է, քան մեր հայրենիքն ու մեր տղաների կյանքը: Ես ձեզ պարզապես ուզում եմ հիշեցնել, որ անգամ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե իբր խաղաղության դարաշրջան է բերելու: Ցավում եմ, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը չհասկացավ, որ դա նշանակում էր նոր էսկալացիա, նոր կորուստներ, նոր գերիներ»,-ընդգծեց պատգամավորը:


Անդրադառնալով Փաշինյանի՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարությանը, թե ժամանակն է քննել ու հասկանալ, թե ինչ հանգամանքներում են զինծառայողները գերի ընկնում, եւ ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, Խամոյանը շեշտեց՝ նա այս ելույթով փաստացի կրկնօրինակում է Ալիեւին։


«Տեսե՛ք, Ադրբեջանի իշխանությունները չեն վերադարձնում մեր գերիներին՝ հայտարարելով, որ նրանք ռազմական հանցագործներ են, նույնը, փաստորեն, ասում է Հայաստանի` ոչ բարով ղեկավարը՝ մեր գերիներին պոտենցիալ հանցագործներ ներկայացնելով: Ու այսքանից հետո դուք կարծում եք, որ Ադրբեջանը վերադարձնելո՞ւ է մեր տղաներին: Երբ Նիկոլ Փաշինյանին պետք էր, մեր գերիներն իր եղբայրներն էին, անգամ իբր պատրաստ էր Աշոտիկի հետ փոխանակել, հիմա դարձան հանցագո՞րծ։ Թե՞ այդ ժամանակ քարոզարշավ էր ու մի երկու ավելի ձայն մուրալու համար հա՛մ գերիներին էր օգտագործում սեփական էժանագին տրյուկների համար, հա՛մ որդուն, հա՛մ էլ տղաների զգացմունքների հետ էր խաղում՝ հայտարարելով, թե մեր տղաները 1-2 ամիս էլ Բաքվի բանտերում կսպասեն։ Փաստորեն, եթե տղաները վերադարձած լինեին, հիմա նրանց կյանքը շարունակվելու էր հայաստանյան որեւէ քրեակատարողական հիմնարկում: Արձանագրենք՝ Փաշինյանն իր ելույթով ձեռքերը լվաց գերիների հարցից։ Արձանագրենք` այս մարդը չունի բարոյականության արգելակներ, նրա համար ամեն ինչից վեր իր իշխանությունն է։ Այս մարդու ամեն օրը մեզ համար արժենալու է նոր պատերազմ, նոր կորուստներ»,-ասաց պատգամավորը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր