Հայ զինվորն ադրբեջանցու գլխարկը դրել՝ մտել է թշնամու զորքի մեջ եւ փամփուշը «գողացել». այդ օրը մեծ քանակությամբ զոհ է տվել՝ 200-ից ավելի.«Հրապարակ»

Մեզ պատմեցին, որ թշնամին երբ հարձակվել է «Ծիծեռնակ» դիրքի վրա, մեր զինվորներն այնքան են կրակել նրանց վրա, որ նրանցից մեկի գնդացրի փամփուշտները սպառվել են։ Զինվորներից մեկի մոտ ադրբեջանական գլխարկ է եղել, նա փորձել է խորամանկության դիմել․ դրել է ադրբեջանական գլխարկը, ու քանի որ արդեն մութ է եղել, գնացել մտել է ադրբեջանցիների մեջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից գրավված հայկական դիրքերը, եւ ադրբեջանցու կերպարանքով՝ երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել իրենց դիրքը։ Թշնամուց «գողացած» փամփուշտներով սկսել են նորից կրակել թշնամու ուղղությամբ։
Ի դեպ, մեզ ասացին, որ արդբեջանական զինուժն այդ օրը մեծ քանակությամբ զոհ է տվել՝ 200-ից ավելի, որն ադրբեջանցիները մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարել։ Նրանք ադրբեջանական կայքերով մինչեւ հիմա դեռ հաղորդում են պատերազմական գործողությունների շարունակության եւ իրենց հաղթանակների մասին, որպեսզի կարողանան հետո իրենց հասարակությանը «հիմնավորել» զոհերի այդքան մեծ քանակը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20.11.21թ համարում։