Ապրիլի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հաստատվել է «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցկը       Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը    

24 նոյ 2021 16:56

Սալոնիկի ավտոբուսներին «Շուշա» գրառմամբ գովազդ է հայտնվել․ ՀՀ դեսպանությունը փորձում է չեզոքացնել սադրանքը

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և զբաղվում է այն չեզոքացնելու հարցով։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի»,- ասվում է գրառման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր