Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 նոյ 2021 17:15

Պատերազմի հավանականությունը մեծ է, բայց միջանցք դժվար լինի. Տիրան Խաչատրյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Սյունիքում կարող է կրկնվել Արցախի ճակատագիրը, հաղորդում է Armlur.am-ը:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է նման բան լինել, նա արձագանքեց. «Կարող է: Եթե համապատասխան կազմակերպում չիրականացվի  անվտանգության ապահովման, բանակի ուժեղացման, անհրաժեշտ խնդիրների կատարման, ունակությունների մեծացման հետ կապված, պատերազմի հավանականությունը շատ մեծ է»:

Նրա խոսքով, վերջին մեկ տարում այդ ամենին ուղղված որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դա միանշանակ բավարար չէ. «Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու: Եթե դա չիրականացվեց, միանշանակ շարունակությունը անցանկալի կլինի»,-ընդգծեց գեներալը:

Հարցին, թե Ադրբեջանը կստանա՞ իր համար այդքան ցանկալի միջանցքը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր