Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 նոյ 2021 10:58

Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք .Հրապարակ

Hraparak.am-ը գրում է.


Երեկ՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերը մասնավորապես նշել էին, որ «Պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ հնարավորինս շուտ լուծելու համար այն մնացած խնդիրները, որոնք բխում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»:


Տեքստն ընդհանուր ֆրազներից է բաղկացած, որտեղ խոսվում է դեմարկացիա իրականացնող հանձնաժողովի ձևավորման, տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման, երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման մասին: Սակայն ո'չ հանդիպման ժամանակ, ո'չ էլ փաստաթղթում ոչ մի տող չկա չկա արձանագրված մեր գերիների վերադարձի մասին, ոչ մի խոսք չի ասվում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման և այդ տարածքներից նահանջելու և ադրբեջանական զինուժը դուրս բերելու մասին: Որևէ կերպ հիշատակված չէ նաև Գորիս֊Կապան ճանապարհի հարցը և ակնհայտ է, որ այդ ճանապարհը մնում է ադրբեջանական տիրապետման ներքո, իսկ անօրինական մաքսակետերը մնալու են այնտեղ: Արձանագրենք, որ Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր