Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

29 նոյ 2021 11:27

Օրակարգ թելադրողը շարունակում է մնալ Մոսկվան,Հայաստանի իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են գնալ ցավոտ զիջումների՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կեղծ թեզերի և քարոզչության քողի տակ

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որն ավելի շատ հարցեր ի հայտ բերեց, քան պատասխաններ: 

Առաջին հերթին պետք է փաստել, որ հանդիպման մեխը կամ գլխավոր նպատակը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի ղեկավարով դերը փաստելն ու ամրագրելն էր: Կողմերը հաստատեցին, որ այսպես ասած` հարց լուծողը շարունակելու է մնալ պաշտոնական Կրեմլը, իսկ այլ հարթակներում կարող են տեղի ունենալ հանդիպումներ, որոնք, սակայն, չեն կրելու որոշիչ բնույթ: Այս հանգամանքի ամրագրումը բրյուսելյան հանդիպումից առաջ ինքնին ուշագրավ է և խոսուն:

Այնուհետև պետք է փաստել, որ ընդունված այս հայտարարությամբ նախադեպ է ստեղծվում, որպեսզի Հայաստանի իշխանությունները ձեռքները լվանան Արցախից. քանի որ փաստվում է, որ չկա այլևս Արցախյան հակամարտություն, բոլոր խնդիրների և հարցերի լուծումը տեղափոխվում է երկկողմ՝ հայ-ադրբեջանական դաշտ` շրջանցելով Արցախը և Արցախի կարգավիճակի հարցը:

Ընդունված հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա ռազմագերիների վերադարձի և ՀՀ տարածքների դեօկուպացիայի մասին, իսկ սա իր հերթին նշանակում է, որ գերիների և ՀՀ տարածքների վերադարձի թեման դիվանագիտական ֆորմալ դաշտից իրավական դաշտ չի տեղափոխվելու: 

Միակ հստակ ամրագրումը հայտարարության մեջ վերաբերվում էր տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, մի բան, ինչում ավելի քան շահագրռգված է Մոսկվան և, իհարկե, Բաքուն: Հայաստանը փաստացի համաձայնվել է սկսել սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան և արագացնել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը` առանց հաշվի առնելու վերը նշված գործոնները՝ ռազմագերիների վերադարձ և ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերում:

Հանդիպման արդյունքներից պետք է առանձնացնել ևս երկու ուշագրավ դրվագ: Նախ և առաջ այն, որ ՌԴ նախագահը իր ելույթում օգտագործեց տրանսպորտային միջանցք արտահայտությունը: Օրեր առաջ իր ասուլիսում Փաշինյանը պնդում էր, որ կան սահմանված տերմիններ և եթե ամսի 9-ի համաձայնագիրը ենթադրեր միջանցքի տրամադրում Սյունիքով, ապա գրված կլիներ միջանցք: Այժմ ՌԴ նախագահի շուրթերով կիրառվում է միջանցք տերմինը, իսկ սա նշանակում է, որ անկախ փաստաթղթային ձևակերպումներից՝ միջանցքը լինելու է:

Եվ մեկ կարևոր դրվագ. Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները ճշտված չեն, մինչդեռ նույն ասուլիսի ընթացքում Փաշինյանը պնդում էր, որ իրենք միլիմետրերի ճշգրտությամբ գիտեն, թե որտեղ  է սկսվում և որտեղ է ավարտվում Խորհրդային Հայաստանի սահմանները:

Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ առանց անակնկալների, հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են գնալ ցավոտ զիջումների՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կեղծ թեզերի և քարոզչության քողի տակ: Այն, որ Մոսկվան ակտիվացնում է ջանքերը և հաջորդ շաբաթ կկայանա արդեն փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումը, նշանակում է, որ բրյուսելյան այցից կարելի է սպասել միայն տրաֆարետային հայտարարություններ և ոչինչ ավելին: Օրակարգ թելադրողը շարունակում է մնալ Մոսկվան, և երեկվա հանդիպումը այս փաստը միայն ամրապնդեց;

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր