Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

02 դեկ 2021 10:21

Սերժ Սարգսյանի ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին

«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան վերջին պատերազմին ու Արցախի հարցի հիմնախնդրին առնչվող հիմնավոր ելույթով:


«Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»,- իր ելույթի ժամանակ մասնավորապես հայտարարել էր 3-րդ նախագահը:


168.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին:


Այդ կոնֆերանսին Ադրբեջանի կողմից մասնակցող փոխվարչապետ Ալի Ախմեդովը, ով իշխող «Միասնական Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալն է, և կոնֆերանսի ժամանակ ընթերցում էր Ալիևի ուղերձը, Սերժ Սարգսյանի ելույթից հետո երկու անգամ փորձել է միջամտել, արձագանքել ելույթին: Դա արել է բավականին անտակտ ձևով՝ կազմակերպիչներին դնելով անհարմար դրության մեջ: Փորձել է խոսել, սակայն կազմակերպիչները երկու անգամ էլ դա նրան թույլ չեն տվել անել. ընդհատել են ելույթը և ադրբեջանցուն թույլ չեն տվել արտահերթ ելույթով հանդես գալ:


Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ելույթն ադրբեջանցիներին շատ է ցավեցրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր