Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 դեկ 2021 13:50

Զոհված զինծառայողների ընտանիքներն ահազանգել են, որ դրամական փոխհատուցումն ու տապանաքարի գումարը չեն ստացել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր, հայտարարեց, որ իրեն դիմել են  զոհված զինծառայողների  ընտանիքների անդամներ, ահազանգելով, որ մինչ օրս չեն կարողանում ամբողջական ստանալ իրենց հատկացվող  փոխհատուցումը։


«Ահազանգում են նաև, որ դեռևս չեն ստացել տապանաքարի գումարը։ Հարցն այն է, որ ընտանիքի անդամներից մեկի անունը սխալ է, նրանք ստիպված են եղել դիմել դատարան, ընկնել քաշքշուկի մեջ, ծախսեր կատարել։ Որքանո՞վ է տեղին այդ զինծառայողների ընտանիքներին նման անհարմարություններ պատճառելը, հնարավոր չէ այդ ամենն անել տեղեկանքի հիման վրա»,- նշեց պատգամավորը։




Արձագանքելով՝ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանն ասաց, որ լավ կլիներ, որ հասցեական լիներ, թե ինչ զինծառայողի մասին է խոսքը։


«Հուղարկավորության կատարման, գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման համար կառավարությունը սահմանել է ընթացակարգ, նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկն է սահմանված։ Եթե կա անուն-ազգանուն, կխնդրեմ տաք, կփոխանցեմ մեր սոցիալական խնդիրներ իրականացնող վարչությանը»,- շեշտեց Սասուն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր