Ադրբեջանցիները սկսել են սպառնալ Յուրի Կոտենոկին .Դուք հրթիռով չկարողացաք սպանել Կոտենոկին, ձեզ թվում է` ձեր զանգերը նրան ցավեցնո՞ւմ են

Դրանից հետո Կոտենոկը ևս մեկ գրառում էր արել. «Եթե անկեղծ, առանց նեղանալու՝ ով սպանել է, նա էլ սպանվել է: Մեկ տարի առաջ նրանք մեր Մի-24-ն էին խոցել (նկատի ունի 2020 թ. նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցումը Երասխում` խմբ.): Երբ երկրային պատասխանն ուշանում է, պատասխանը գալիս է Երկնքից»:
Դրանից հետո ադրբեջանցիները սկսել էին տարատեսակ սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, տեղադրել էին լրագրողի հեռախոսահամարը, ինչպես նաև ափսոսանք հայտնել, որ Կոտենոկը չի սպանվել Շուշիում հրթիռի հարվածից:
Ռուս մեկ այլ ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որը նույնպես պատերազմի ժամանակ Արցախում էր, գրել է. «Դուք հրթիռով չկարողացաք սպանել Կոտենոկին, ձեզ թվում է` ձեր զանգերը նրան ցավեցնո՞ւմ են»: