Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 դեկ 2021 15:26

Ալիևը հանդիպման ժամանակ որևէ հայտարարություն չարեց միջանցքի մասին, բայց հետո դուրս եկավ և պնդեց, որ միջանցք պետք է տրամադրվի

Եռակողմ նոր փաստաթղթի մեջ Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


Պատգամավորի արձանագրմամբ՝ փաստաթղթում խոսք չկա գերիների մասին, միայն հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը.


«Նոյեմբերի 9-ի հայտարարութան մեջ պարզ գրված է՝ գերիների վերադարձ, բայց դա արդեն մեկ տարի է՝ չի իրականացվում, հետևաբար՝ չիրականացված կետին հղում տալն աբսուրդ է: Ես կարծում էի, որ Հայաստանի վարչապետը հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից, կամ որևէ այլ ձևով կարտահայտեր իր վերաբերմունքը, քանի որ մեկ տարի անց՝ մենք չունենք գերիների վերադարձ, ավելին՝ Ալիևը շարունակում է հայտարարել, թե նրանք ռազմական հանցագործներ են և այլևս գերիներ չունեն իրենց մոտ»,-ասաց Թովմասյանը:


Ինչ վերաբերվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին՝ պատգամավորն ընդգծեց, որ գործընթացը կարող է սկսվել միայն Արցախի կարգավիճակի հստակեցումից հետո.


«Մեզ ամենևին ձեռնտու չէ սահմանագծումը, քանի որ ստացվում է՝ Արցախի վրա փակում ենք վերջին դուռը, իսկ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում՝ անկլավի կարգավիճակով: Մենք սա թույլ տալ չենք կարող, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես չի լուծվել»,-ասաց նա:


Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների հայտարարություններին՝ թե Սոչիում հանդիպման ժամանակ միջանցքի մասին չի խոսել ո՛չ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի նախագահը, Թովմասյանն ասաց.


«Ալիևը հանդիպման ժամանակ որևէ հայտարարություն չարեց միջանցքի մասին, բայց հետո դուրս եկավ և պնդեց, որ միջանցք պետք է տրամադրվի: Պետք չէ հրճվել այն իրողությամբ, որ Ալիևը ՌԴ նախագահի ներկայությամբ որևէ բան չի պնդել, սա դեռ չի նշանակում, որ նա հրաժարվել է իր նկրտումներից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր