Չե՞ս ամաչում Արամ Զավենիչ, որ քո «վեցնոցի» միջոցով հարձակվում ես Աշոտ Երկաթի վրա
![](https://hayacq.com/uploads/posts/2018-02/1519722643_n1vu6qjcdf.jpg)
«Ինչպես գիտեք, տխրահռչակ Արամ Զավենովիչն իրեն միշտ քրիստոնյա է համարել, սակայն, ելնելով իր գործունեության ոճից կարելի է ասել, որ նա միշտ աչքի է ընկել ատելությամբ, իր ատելությունն այնքան ուժեղ է եղել, որ նա միշտ պատրաստ է եղել այնպիսի գործարքների գնալ, որոնք հասարակ մարդու համար անհասկանալի են: Եվ ահա այս օրերին Փաշինյանին հաճոյանալու համար նա օգտագործում է իր «վեցնոցին» Աշոտ Երկաթի դեմ հոխորտալու համար։ Սույն «վեցնոցը» փորձում է «փրփուրից բռնել» ու քննադատել այն մտավորականներին, ովքեր այս օրերին աջակցություն են հայտնում Աշոտ Մինասյանին։
Բանը հասել է նրան, որ Արամ Զավենովիչի «վեցնոցը» փիլիսոփայում է հերոսի ու արդարության մասին և այնքան է տարվում իր վայրահաչոցով, որ նշում են, որ «բանակը քաղաքի կենտրոն մտցնողն ու ընտրությունները կեղծողը պետք է պատժվի»։
Իհարկե, դժվար է չհամաձայնվել վերջին նախադասության հետ, բայց միայն պատկերացրեք, թե ով ինչի մասին է խոսում։ Արամ Սարգսյանի «վեցնոցը» հավանաբար մոռացել է 1996-ի ընտրությունների, բանակի դերի և այս ընտրություններում Վազգեն Սարգսյանի անձնական դերի մասին։ Այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչու մեր ժողովուրդը հայտնվել է նման իրավիճակում, քանի որ Հայաստանում առաջին և ամենախորը ճգնաժամը բարոյականության ճգնաժամն է։ Առանց այս ճգնաժամի հաղթահարման՝ մենք ապագա կամ նույնիսկ վաղը չենք ունենա»,- գրում է նա։