Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

03 դեկ 2021 15:41

Իրանցի գեներալը սպառնացելի է ԱՄՆ-ին` ոչ մի քայլ չձեռնարկել, հակառակ դեպքում՝ «ձեր ատամները կթափվեն բերանից»,հիմա, եթե խփես, պատասխան հարված կստանաս

Իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին սպառացել է  կոտրել Միացյալ Նահանգների ատամները:


Գեներալը զգուշացրել է, որ «այն օրերը, երբ ԱՄՆ-ը կարող էր անել այն, ինչ ուզում էր, վաղուց անցել են»։ Քաանին ընդգծել է, որ «Իրանը զարգացրել է իր հզորությունն ու հնարավորությունները»։


Նա նաև զգուշացրել է ԱՄՆ-ին` ոչ մի քայլ չձեռնարկել, հակառակ դեպքում՝ «ձեր ատամները կթափվեն բերանից»։


«Ամերիկացիներին ասում ենք՝ դուք դեռ ժամանակ ունեք տարածաշրջանը նվաստացած լքելու համար, այլապես ձեզ ավելի վատ կեպրով կվտարեն, քան Աֆղանստանից: Այն ժամանակները, երբ դուք անում էիք այն, ինչ ուզում էիք, և ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, ավարտվել է: «Հարվածիր և փախչիր»-ի ժամանակն ավարտվել է… Հիմա, եթե խփես, պատասխան հարված կստանաս»,- ասել է Քաանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր