Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

04 դեկ 2021 16:16

Հետագա գործընթացների հետ կապված շատ վատ կանխատեսումներ ունեմ. ամեն նման անհաջողությունը, կարծես, պատերազմական իրավիճակ է առաջացնում.

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները միաբերան հայտարարեցին, որ բոլոր հարցերի կապակցությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և հետագայում կողմերը պետք է հետամուտ լինեն դրանց կատարմանը։ Բայց շատ կարճ ժամանակ անց Մոսկվայում տեղի ունեցավ երեք երկրների փոխվարչապետների շատ ծանր, տապալված հանդիպումը. այնպես որ, հետագա գործընթացների հետ կապված շատ վատ կանխատեսումներ ունեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։


«Սոչիի հանդիպման ժամանակ կողմերը չմանրամասնեցին, թե համաձայնությունն ինչ ֆորմատով է կայացել։ Քանի որ ընդհանուր ասվեց՝ համաձայնություն է ձեռք բերվել, տպավորությունը դրական եղավ։ Բայց փոխվարչապետերի մոսկովյան հանդիպման տապալումից հետո շատ հիասթափեցնող տրամադրություններ հաջորդեցին՝ պարզ դարձնելով, որ կողմերը նորից չեն կարողանում առաջ գնալ», - նշեց Գարիկ Քեռյանը։


Անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների չկայացած հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց՝ այն պետք է հիմք դառնար դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման և հաջորդող մյուս հանդիպումների համար։


«Քանի որ այսպիսի անհաջողություն տեղի ունեցավ, ես սա իսկապես մեզ համար համարում եմ մեծ անհաջողություն, ամեն նման անհաջողությունը, կարծես, պատերազմական իրավիճակ է առաջացնում», - ամփոփեց Գարիկ Քեռյանը։


Նշենք, որ Բաքուն պարզաբանել է, թե ինչու նպատակահարմար չի գտել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև նախատեսված հանդիպումը Ստոկհոլմում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր