Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

06 դեկ 2021 16:16

Քաղաքական հետապնդումները նոր թափ են առել, իշխանության գործիքներին ավելացել են նաեւ դատարանները

Այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնց շահերը մենք պաշտպանում ենք, իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


«Ցավոք, Հայաստանի Հանարպետությունում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլև նոր թափ են առել»,- ասաց Ալեքսանյանը։


Նրա խոսքով, եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էին դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, ապա հիմա քաղաքական հետապնդումների համար այդ գործիքներին ավելացել է նաև դատական համակարգը։


Էրիկ Ալեքսանյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանն է. նա պնդում է՝ Առուշանյանի գործով գործ չունեն իրավական գործընթացի հետ։ Ըստ նրա՝ մեղադրանքը շինծու է ու կառուցված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։


«Խոսքը գնում է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի մասին։ Մենք գոռում էինք, ասում՝ այս անձի ցուցմունքը շինծու է, որևէ կերպ արժանահավատ չէ ու այս ցուցմունքի հիման վրա ոչ միայն հետապնդում չի կարող հարուցվել, այլև անձը չի կարող զրկվել ազատությունից։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, բոլորը համոզվեցին դրանում, հատկապես, Առուշանյանի գործով վերջին դատական նիստին, երբ Ավետյանը ասաց, թե ինչ ասել է Առուշ Առուշանյանի դեմ, սուտ է», - նշեց փաստաբանը։


Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Առուշ Առուշանյանը հիմա գտնվում է կալանքի տակ, քանի որ քաղաքական հետապնդումները չեն դադարեցվում. «Եթե այն ժամանակ պետությունը տեսնում էր խնդիր, որ Առուշանյանը, մնալով ազատության մեջ, կազդի Ավետյանի վրա, բայց ականատես եղանք, որ խոչընդոտ չկա, հիմա Առուշանյանն ինչո՞ւ է կանալքի տակ, ինչո՞ւ մեղադրանքի կողմը չի հրաժարվում մեղադրանքից ու համապատասխան միջնորդություն չի ներկայացնում դատարան, որ Առուշանյանն անհապաղ ազատ արձակվի։ Սա ապացուցում է այն, որ դատախազությունը մնում է հավատարիմ քաղաքական իշխանությանը ծառայելու առաքելությանը», - ասաց Գորիսի քաղաքապետի պաշտպանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր