Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա          Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր       Էրդողանը վերահստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից    

08 դեկ 2021 11:00

Տեսանյութ.Խմբակային խուլիգանության ժամանակ իրեն կրավորական է պահել ՊՊԾ-ն. այն եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված

Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը, հերթական անգամ խորհրդարանի պատգամավորական մեծամասնության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել նրանց վրա:


Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ն, որը ևս մեկ անգամ ևս հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված:


Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ է ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,- ընդգծեց Օհանյանը:


«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դեպքը չի մոռացվելու, սպասելու են իշխանության արձագանքին:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։


Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։


Միջադեպից հետո բողոքի ակցիա էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ, որի մասնակիցները պահանջում էին միջադեպին մասնակից պատգամավորներին իջնել եւ պարզաբանում տալ իրենց, իսկ վերջում նաեւ պահանջեցին նրանցից վայր դնել մանդատները՝ տալով ողջամիտ ժամկետ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր