Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

08 դեկ 2021 12:23

Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին «զակազ» է տալիս, ասում է՝ էս երեխաներին «փրթիր», իմ երեխուն նվե՞ր տվեց թուրքին

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Պատճառը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածն է, որում վերջինս, խոսելով գերիների մասին, ասում է, թե նրանք իր համար գոյություն չունեն։

Գերիների հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ զրույցում նշեց, որ իրենց որևէ պաշտոն պետք չէ, պայքարում են զինծառայողների վերադարձի համար։

«Մեզ մեր երեխան է պետք, որի մասին Ալեն Սիմոնյանն ասաց՝ մենք գերի չունենք․ ի՞նչ, մորթե՞ք, սպանե՞ք, վերացրե՞ք մեր երեխաներին․ դա՞ է ասում։ Ինքը փաստորեն դարձավ «զակազչիկ»։ Ադրբեջանին «զակազ» է տալիս, ասում է՝ էս երեխաներին «փրթիր», իմ երեխուն նվե՞ր տվեց թուրքին»,-ասաց նա:

Գերիների հարազատներից մեկն էլ նշեց, թե իրենց փորձում են վախեցնել, որ իրենց բոյկոտները, ըմբոստությունները տեսնում է նաև թշնամին:

«Թող թշնամին իմանա, որ մեր մեջ «նժդեհներ» կան: Դիմում եմ Թուրքիային ու Ադրբեջանին՝ եթե մեր ներքին թուրքն իրականացնում է թուրքահաճո քաղաքականություն, ձեր թելադրանքով որոշակի քայլեր է իրականացնում, վստահ եղեք, մեր ողջ ազգը կանգնելու է Արցախի վերադարձի համար, մենք՝ սգացող ծնողները, ունենք արժանապատվություն և կանգնելու ենք մինչև վերջ»,-ասաց նա:

Գերիների և անհետ կորածների հարազատների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ իշխանություններից պահանջել են հրապարակայնորեն հայտարարել, որ համաձայն չեն Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ, հակառակ դեպքում կհամարեն, որ նաև իրենց դիրքորոշումն է:

«Մինչ այս պահը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում չունենք, այդ հարցադրումն այսօր ևս մեկ անգամ կհնչեցվի, և պատասխանի բացակայության պարագայում մենք բոլորս հակված ենք այն դիրքորոշմանը, որ սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, որ գերիների հարց գոյություն չունի»:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ ընդգծեց, թե դա Ադրբեջանի համար նվեր կլինի: «Եթե բոլոր հարթակներում այս հարցը մեզ համար առաջինն  է, հիմա ադրբեջանական կողմը կարող է ասել՝ ինչ եք մեզանից պահանջում, եթե ձեր բարձրաստիճան ղեկավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կարծում է, որ այդ հարցն ընդհանրապես գոյություն չունի»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր