Հայաստանի թենիսի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանին          ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը       Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը    

08 դեկ 2021 12:55

ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր