Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

10 դեկ 2021 16:44

Դիրք կա՝ մեզանից 2 կմ է հեռու, իրենք կարող են սարերով իջնել. Նորաբակի գյուղապետ

Նորաբակ գյուղում այսօր՝ նոյեմբերի 10-ին, իրավիճակը հանգիստ են, կրակոցներ չեն հնչել։ Այս պահին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը։


«Գյուղի բնակիչները հիմա ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց գիշերը մեկ աչքը բաց են քնում։ Հակառակորդի դիրքերը մեզ տեսանելի են, դիրք կա մեզնից 2 կմ է հեռու։ Բայց սարեր, ձորեր կան, որոնք թույլ չեն տալիս իրենց գործողությունները տեսնել։ Իրենք կարող են սարերով իջնել, մեկ էլ տեսնենք՝ գյուղում են»,- նշեց նա։




Ասատրյանը նշեց, որ անվտանգային խնդրի պատճառով գյուղից երկու ընտանիք է հեռացել։


«Մեկ ընտանիք էլ պատրաստվում է հեռանալ»,- հավելեց գյուղապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր