Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 դեկ 2021 13:01

Շուտով Ադրբեջանը կպնդի, որ ՀՀ իշխանություններն են սուտ ցուցմունքներ կորզում գերությունից ազատվածներից. հաստատում են մոտ 50 գերեվարված հայերի մասին տվյալները

Ադրբեջանից գերիների վերադարձի գործընթացը կշարունակվի` առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կան հաստատված գերիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։


Նրա խոսքով՝ հաստատվել է մոտ 50 գերի։ Եվս 80-ի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Պատասխանելով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացների մասին հարցին՝ Սահակյանն ընդգծեց այս մասին հրապարակային խոսելու անթույլատրելիությունը։ «Իրավական եւ բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որեւէ պատճառ կա։ Նրանց վիճակը նույնպես չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե ​​թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են, եւ, անկախ մեղադրանքից, նրանք պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։


Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Ադրբեջանն անմիջապես սկսել է շահարկել այս թեման։ «Նրանք արդեն հայտարարել են ճնշումների եւխոշտանգումների մասին։ Շուտով կտեսնեք, թե ինչպես են նրանք միջազգային ատյաններում կասկածի տակ դնում Ադրբեջանում խոշտանգումների մասին գերիների ցուցմունքները։ Նրանք կպնդեն, որ այդ ՀՀ իշխանություններն են սուտ ցուցմունքներ են կորզում գերությունից ազատվածներից: Ուստի պետք է ավելի զգույշ գործեն: Եթե ​​անգամ կան հետաքննության հիմքեր, հայտարարությունները չպետք է հրապարակային լինեն»,- նախազգուշացրեց Սիրանուշ Սահակյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր