Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

22 դեկ 2021 19:29

Բացեիբաց դիմում եմ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ ... կամ...

Դեկտեմբերին Թուրքիայի քաղաքներից մեկում Ջոհար Դուդաևի անվան այգի է բացվել։ Չեչնիայի ղեկավարն այս արարքում սպառնալիք է տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջարկել ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը, գրում է РБК-ն։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություններ կատարած և Թուրքիա փախած ահաբեկիչներին թաքցնելու համար։ Կադիրովը բացատրել է, որ այդ կապակցությամբ վրդովված կոչեր է ստացել Չեչնիայի խորհրդարանից, ուժային կառույցներից և հոգևորականներից։

«Բացեիբաց դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ դուք ստանում եք հրապարակայնորեն ահաբեկիչներին աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ  թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պաշտպանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Կադիրովը։

Կադիրովի խոսքով՝  «հետախուզման մեջ գտնվող հանցագործները և ավազակները բացահայտ հավաքներ և միջոցառումներ են կազմակերպում՝ այգիները վերանվանելով հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ ներգրավված ահաբեկիչների անուններով»։
Կադիրովը կարծում է, որ որպես Թուրքիայի գործողությունների տրամաբանական հայելային պատասխան՝ Չեչնիայի իշխանությունները կարող են Գրոզնիում հավերժացնել Աբդուլլահ Օջալանի անունը: Նա հիմնադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, Անկարան այն համարում է ահաբեկչական կազմակերպություն):

Չեչնիայի ղեկավարը Թուրքիայի գործողություններն անվանել է սպառնալիք ռուս-թուրքական հարաբերությունների համար և կոչ արել ՌԴ ՆԳՆ-ին և ՌԴ ԱԳՆ-ին «նման դրսևորումների դեմ կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: 

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, զինյալների և կոլաբորացիոնիստների հիշատակին ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ մոտեցումը անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի ու կետի», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան:
Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի Քոջայելի մարզի Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անունով պուրակ բացելու մասին: Ընդ որում, տեղական իշխանությունները Դուդաևին անվանել էին «ազատության համար պայքարի խորհրդանիշ»:

Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեղի-Չու գյուղում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր