Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը          Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

23 դեկ 2021 10:59

Ինչո՞ւ է Հայաստանի հանդեպ իրանցիների վստահությունը նվազում.իրանցիները հստակ չեն հասկանում ՀՀ վարած արտաքին քաղաքականության ուղեգիծը

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ– իրանական հարաբերություններին և տարածաշրջանային «3+3» ձևաչափի հեռանկարին։
Հայաստանի հետ աշխատող բոլոր գործընկերների, այդ թվում Իրանի համար խոշորագույն խնդիրը ՀՀ գործող իշխանության արտաքին տարերային քաղաքականությունն է, որը չունի հիմնական ուղղություն, կանխատեսելիություն և մեթոդական հիմք։ Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով` շատ դեպքերում ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ միայն անհասկանալի է թվում, այլև պարունակում է որոշակի ռիսկեր։
«Խոսքն առնչվում է զանազան աշխարհաքաղաքական բևեռների միջև մանևրելու փորձերին, քանզի ՀՀ գործող իշխանությունն ակնհայտորեն չունի դիվանագիտական հմտություն և փորձառություն, որպեսզի կարողանա մանևրել միջազգային հարթակներում, որպեսզի Հայաստանը ոչ թե դառնա բևեռների բախման հարթակ, այլ նրանց միջև առկա հակասությունները նվազեցնող, համագործակցություն նախանշող վայր։ Հետևաբար, իրանցիները նույնպես հստակ չեն հասկանում ՀՀ վարած արտաքին քաղաքականության ուղեգիծը` պայմանավորված դրա տարերայնությամբ»,– ասաց իրանագետը։


Ոսկանյանի խոսքով` իրանական կողմը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցք կոչված պանթյուրքական ծրագրին, այն ուղղակիորեն խաթարում է Իրանի կենսական շահերը։ Սակայն ընթացող պրոցեսները, Ադրբեջանի շարունակական ճնշումներն ու հայկական կողմից հստակ ազդակների բացակայությունը շատ դեպքերում իրանցիներին դնում է բարդ իրավիճակի մեջ, ինչն էլ բնականաբար հանգեցնում է վստահության մակարդակի նվազեցման։
«Իրանի հետ աշխատանքներում բավական մեծ անելիքներ կան, որոնց հիմնական մասը պետք է ուղղված լինի Իրանի ներսում առկա պրոհայկական տրամադրություններին ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելը, քանզի այդ տրամադրությունները վաղը կարող են այլ ազդեցությունների ներքո փոփոխվել։ Հայ–իրանական զանազան բարեկամական խմբերի ստեղծումը տարբեր ոլորտներում կարող է բացառել երկկողմ հարաբերություններում անվստահության մթնոլորտը և խթանել կենսական շահերով պայմանավորված փոխգործակցությունը»,– նշեց իրանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր