Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 դեկ 2021 11:05

Դիմակավորված կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»․ հաշվապահությունից հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ

Երեւանում, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր է բերվել նաև Պետական պահպանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։




Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 


Կայքի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր