Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

23 դեկ 2021 15:58

Սպասել, երբ կհարվածե՞ն.Մինչև 2014–ը ՌԴ–ի «մտքով անգամ չի անցել» Ղրիմի հետ կապված որևէ գործողություն անել

Մինչ Ուկրաինայում պետական հեղաշրջումը Ռուսաստանի մտքով չէր անցնում, որ Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
«Արյունահեղ պետական հեղաշրջում տեղի ունեցավ։ Պարզ է, որ քաղաքացիների օրինական վրդովմունք կար։ Իսկ Յանուկովիչն էլ ամեն ինչի հետ համաձայնեց, արևմտյան երկրները երաշխիքներ տվեցին, բոլորը համաձայնեցին։ Մի քանի օր անց՝ պետական հեղաշրջում։ Ինչի՞ համար։ Պատասխան չկա։ Ընդդիմության հաղթանակն անխուսափելի էր։ Ինչի՞ համար են դա արել։ Դրանից հետո Ղրիմն առաջացավ. Ռուսաստանը չէր կարող այլ կերպ վարվել՝ առանց կամք դրսևորելու նայել Ուկրաինայում և, մասնավորապես, Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին», -ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանն այս պայմաններում չէր կարող այլ կերպ վարվել, քան Ղրիմի բնակչությանը «իր պաշտպանության տակ» վերցնելն է, քանի որ ուկրաինական իշխանությունը երկու անգամ փորձել է ուժով լուծել հարցը: Արդյունքում եղան կորուստներ և Մինսկի համաձայնագրերը։
«Դրանք լավ են, թե ո՞չ։ Միակ հնարավորն են։ Ո՞րն է խնդիրը։ Չեն ուզում կատարել։ Այդ տարածքներում բնակվող ռուսներին ոչ բնիկ ժողովուրդ են հայտարարել։ Հետո ռուսներին դուրս են մղում պատմական տարածքից։ Ասում են՝ Ռուսաստանը պետք է կատարի համաձայնագրերը։ Մենք համաձայն ենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը չի բացառել, որ Կիևը նոր ռազմական գործողություն է նախապատրաստում Դոնբասի դեմ և կարծիք է հայտնել, որ դրան պետք է պատրաստվել։
Երկրորդ տարբերակն Ուկրաինայում «հակա-Ռուսաստանի» ստեղծումն է՝ զենք մատակարարելով և բնակչության ուղեղները լվանալով։
«Ինչպես մեր երկիրը պետք է ապրի։ Հետ նայելո՞վ։ Իսկ հետո Դոնբասի հարցի լուծումը «կհանձնեն արմատականներին»։ Բայց մենք պետք է մտածենք մոտ ապագայում մեր անվտանգության հեռանկարների մասին։ Սպասել, երբ կհարվածե՞ն։ Դա լուրջ հարց է», - ավելացրել է Պուտինը։
Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին` այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, երբ թերակղզու բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր