Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 հուն 2022 12:04

Մոսկվան հուսադրող ազդակներ է տեսնում «Սպուտնիկ V»–ի ճանաչման հարցում. ԱԳՆ

Մոսկվան հուսադրող ազդանշաններ է տեսնում ԱՀԿ-ի կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը ճանաչելու հարցում, բայց դրանք ավելի շուտ գնահատում է որպես Ռուսաստանին հանգստացնելու ազդակներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ես ինչ-որ հուսադրող բան եմ տեսնում, բայց դրանում, իմ կարծիքով, ակնհայտ սիրալիրություն կա նաև Ռուսաստանի նկատմամբ, որ ահա առաջին եռամսյակում, առաջին կիսամյակում... («Սպուտնիկ V»–ն կարող է հավանություն ստանալ-խմբ.)», – ասել է դիվանագետը:
«Սպուտնիկ V»–ն հաստատվել է 71 երկրում, որոնց բնակչության ընդհանուր թիվը 4 միլիարդ է` մոլորակի բնակչության ավելի քան 50 տոկոսը։ Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանության քանակով «Սպուտնիկ V» -ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Մի շարք երկրներում բնակչությանը պատվաստելու ընթացքում «Սպուտնիկ V»-ի կիրառման տվյալները ցույց են տվել, որ սա կորոնավիրուսի դեմ ամենաանվտանգ ու արդյունավետ պատվաստանյութերից մեկն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր