Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

10 հուն 2022 13:33

Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում,վերջերս էլ մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների հայտնվելու հետ

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր սպառնալիքների հետ»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ղազախստանի հանրապետությունում ընթացիկ իրավիճակը մեզ մոտ հատուկ տագնապ և մտահոգություն է առաջացնում ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվություն ներկայացնելու պատճառով։ Ոչ վաղ անցյալում, մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների ի հայտ գալու հետ»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ-ի՝ բարեկամ Ղազախստանին ուղարկված օգնությունը հիմք կհանդիսանա երկրում բնականոն կյանքի վերականգնմանն ու կարգավորմանը՝ ամենակարճ ժամկետում։


Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ուժեղացումը։


«Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ պետությունները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը կծառայի կազմակերպության համապատասխան կառույցների և մեխանիզմների ամրապնդմանը», - ասաց ՀՀ վարչապետը ու հայտարարեց, որ օրակարգի հարցերի շորջ քննարկումներն ավարտվել են։


Ամփոփելով, Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ անդամակցող երկրների հրատապ գործողությունները՝ Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացման համար, էական նշանակություն ունի՝ նախ բնակիչների անվտանգության ապահովման, նաև ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցների պահպանման համար։


Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր