Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

14 հուն 2022 10:44

Հայի բախտ.Մոսկվայում 2 հայ երիտասարդ է զոհվել

ТАСС գործակալությունը, հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմինների հաղորդագրությանը,  հայտնում է` Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցի վերելակը 7-րդ հարկից պոկվել և ընկել է, ինչի հետևանքով 2 հոգի է զոհվել։


Ըստ վարկածներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել, երբ բանվորները նորոգում էին վերելակը։


Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ պահին վերելակի խցիկում են գտնվել, իսկ վերելակը 7-րդ հարկից ընկել է նկուղ։ Ըստ նախնական տվյալների` զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։


Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր