Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

14 հուն 2022 11:05

ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՌԴ-ն բռնի տարավ մեր զորքին՝ խայտառակ արեց Նիկոլին Արևմուտքի առաջ․ ինչո՞ւ ստիպեցիք զորք ուղարկի, թշնամի՛ եք

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ -Պարո՛ն Հայրապետյան, ադրբեջանական սադրիչ ռազմական գործողություններից օրեր առաջ զոհեր ունեցանք սահմանին՝ լարվածության աճ։ Մինչ այդ էլ ռիսկային քայլի գնացին իշխանությունները՝ ՀԱՊԿ-ի հետ միասին զորք ուղարկելով Ղազախստան։ Ինչպե՞ս եք նկարագրում այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում Հայաստանն է հայտնվել։

-Բավականին նուրբ իրավիճակում է հայտնվել, բայց քանի որ ո՛չ ես, ո՛չ Դուք մինչև վերջ ինֆորմացիայի չենք տիրապետում, չենք կարող ասել՝ արդյո՞ք հնարավոր էր խուսափել Ղազախստան պատժիչներ ուղարկելուց։ Այո՛, դա պատժիչ գործողություն էր մեր կողմից, որ կատարվեց Ղազախստանում։ Փառք Աստծո, ոնց որ թե համաշխարհային ճնշման արդյունքում, ուզեն թե չուզեն, ռուսները հետքայլ արեցին, և հիմա սկսվել է արդեն վերադարձը պատժիչ ռուսական զորագնդի, որի կազմում նաև Հայաստանն է։ Բոլորն էլ հասկանում են՝ ձևական է Հայաստանի նախագահող լինելը, ՀԱՊԿ-ն ուղղակի ՌԴ-ի մեկ այլ անվանումն է, չկա այդպիսի բան։ ՀԱՊԿ-ն նեոգաղութային կառույց է՝ ինչպես ռուսական կայրությունն է։

Մենք բարդ ռազմաքաղաքական վիճակում ենք հայտնված։ Դա մեր փնթի կառավարման հետևանքն է։ Մարդու սիրտ է մղկտում՝ ինչո՞ւ պետք է 2003 թվականին ծնված երեխաներ զոհվեն, հասկանո՞ւմ եք։ Առաջին պատերազմի ժամանակ Վազգեն Սարգսյանը ռազմաճակատ ուղարկում էր ոչ թե 18 տարեկաններին, այլ ԽՍՀՄ բանակում ծառայած և բանակի շարքերն անցած կամավորականներին։ Իսկ ժամկետային զինծառայողները մեկ տարի ծառայելուց հետո միայն կարող էին առաջին գիծ գնալ։ Սա ի՞նչ բարբարոսություն է, մենք մեր սերմը քամուն ենք տալիս։ Այս փնթիությունը միայն դրսի արդյունք չէ, մենք ռազմաքաղաքական ծանրագույն ծուղակում ենք։

-Իսկ հնարավո՞ր է այդ ծուղակից դուրս գալ։ Այն, որ ՀՀ-ն ուզում է խաղաղություն, պարզ բան է՝ չենք կարող հաղթել Թուրքիային, չենք կարող պատերազմ հայտարարել Իրանին և Վրաստանին, Ադրբեջանը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, մենք չունենք ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի անվերապահ աջակցությունը Ադրբեջանի դեմ։ Միայն մեզանի՞ց է կախված այդ խաղաղությունը, հնարավո՞ր է հասնել նրան, որ ՀՀ-ի նկատմամբ անվտանգային ռիսկերը գոնե նվազեցվեն։

-Մի փոքր սրբագրում անեմ Ձեր խոսքին․ ասում եք՝ ՀՀ-ն ուզում է խաղաղություն, կարո՞ղ եք ցույց տալ ՄԱԿ-ի անդամ որևէ պետության, որը չի ուզում խաղաղություն։ Բոլորն են հռչակել, որ ուզում են խաղաղություն, բայց վերջին 3000 տարում 200-300 տարի է, որ եղել է խաղաղություն։ Մոլորակը և մարդկության պատմությունը պատերազմների շղթա է։ Եթե կարծում ենք՝ անվտանգ տարածք կարող է լինել մոլորակի վրա, չկա։ Մենք կարող ենք պարզապես գնչու դառնալ և չվել խաղաղ տարածքներով։ Բայց մենք ուզո՞ւմ ենք մեր հողի վրա լինել, հողի հետ արյան շրջանառություն անել, այդ դեպքում պիտի պատրաստ լինենք նաև պատերազմի։ Իսկ ո՞վ կտա մեզ անվտանգությունը․ մեզ դա կտա միայն մեր ուղեղը, այն, թե ինչ երկիր ենք ուզում, ի վերջո, կառուցել։ Նրանք, ովքեր ուզում են արտագաղթել, թող հիմիկվանից արտագաղթեն, նրանք, ովքեր կարծում են՝ 18 տարեկան երեխեքին պիտի տանեն կրակի բերան, թող հիշեն՝ մեծ պատասխան ունեն տալու։ Մինչև կոկորդն արդեն թաղված են, որովհետև մեր սերմացուն տարան ոչնչացրեցին։ Չի կարելի, պիտի կամավորականները լինեն այնտեղ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր