Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

15 հուն 2022 18:05

Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։

Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։

CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն ինքը մամուլի հետ զրույցում նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։

Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր