Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զենք» համարվում ՆԱՏՕ-ում. Fox News          Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը       Ռուբլին երկար տարիների դադարից հետո հատել է 7 դրամի շեմը    

19 հուն 2022 18:33

Հավանական է Բելառուսում ռուսական միջուկային զենքի հայտնվելը,երբ Լուկաշենկոյի նման առաջնորդը խոսում է միջուկային զենքի մասին, պետք է զգույշ լինել

ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Բելառուսի սահմանադրության փոփոխությունը կարող է հանգեցնել հանրապետության տարածքում ռուսական միջուկային ուժերի տեղակայման։

«Սահմանադրական փոփոխությունները կարող են ցույց տալ Ռուսաստանից ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ուժերի տեղակայումը թույլ տալու ծրագրեր»,- ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցում:

Ըստ նրա` սահմանադրության առաջարկվող փոփոխություններն իբր ներառում են այնպիսի ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես «Ռուսաստանի համար Բելառուսի տարածքում կայազորային ուժեր տեղակայելու ճանապարհի բացում»: Նաև ԱՄՆ պետդեպարտամենտը գնահատում է Բելառուսում ռուսական միջուկային ուժեր տեղակայելու հեռանկարները՝ հիմնվելով հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրապարակային հայտարարություններըի վրա։

«Լուկաշենկոն միջուկային զենքի շուրջ քննարկումները սկսել է նոյեմբերին։ Նա խոսել է այդ մասին»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ «երբ Լուկաշենկոյի նման առաջնորդը խոսում է միջուկային զենքի մասին, պետք է զգույշ լինել»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր