էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

20 հուն 2022 13:50

Քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվելու. բարենպաստ պայմանների կստեղծի, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում իրավիճակի ստեղծմանը, որը կարելի է ասել՝ բարենպաստ պայմանների կստեղծի, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, որ խոսքը զորքերի՝ հայելային տարբերակով դուրսբերման մասին է։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց անցնել», - մանրամասնեց Գրիգորյանը։

ԱԽՔ-ն ասաց, թե առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։

«Մենք, որպես այդիսին արձագանք գրավոր չենք ստացել։ Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»։

Գրիգորյանը նշեց, որ հաշվի են առնում խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը, ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով են գործընթացը սկսում։ Քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվելու։

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով «սահմանազատման» մասին նոր առաջարկներ է ուղարկել Բաքու։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Որպես «առավելություն»՝ նա նշել է, որ եթե հայկական տարբերակին հետևեն, ապա ոչ մի բնակավայր կամ ճանապարհ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չի լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր