Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 հուն 2022 16:29

Քոչարյանը և Սփյուռքը կարող են խանգարել «երկխոսությանը», իսկ գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ. Էրդողանի ANADOLU-ն զգուշացնում և տեղեկացնում է Փաշինյանին

Թուրքական պետական ​​ANADOLU լրատվական գործակալությունը շարունակում է վերլուծական հոդվածներ հրապարակել Թուրքիայի և Հայաստանի միջև «երկխոսության» վերաբերյալ և շարունակում է գործնականում ուղղակի ազդակներ ուղարկել Նիկոլ Փաշինյանին, որ գործընթացն ուղղակիորեն կապված է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ինչպես նաև ներկայացնում է հիմնական սպառնալիքները, որոնք թուրքական կողմի կարծիքով, կարող է միջամտել ու խանգարել հայ-թուրքական ներկայիս գործընթացն ավարտին հասցնելու համար։


Ձեզ ենք ներկայացնում Էրդողանի ANADOLUլրատվական գործակալության էջերում հրապարակված հոդվածի մասնակի թարգմանությունը։


«Միանգամայն սպասելի է, որ նոր, ինչպես նաև նախորդ փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը կլինի հայկական Սփյուռքի դիրքորոշումը։ Միացյալ Նահանգների սփյուռքը վերջերս կրկին սկսել է դժգոհություն հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների վերաբերյալ։


Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեկ այլ խոչընդոտ կարող են լինել հենց Հայաստանում գործող արմատական ​​խմբավորումները, որոնք դժգոհ են պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ընթացքից։ Այս խմբերը կատաղի քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին։ Այս արմատական վերաբերմունքը պաշտպանում են նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում դժգոհության մակարդակը կարող է աճել։


Մինչդեռ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններում դրական գործոն է այն, որ դրանք այս անգամ ընթանում են առանց միջնորդների։ Այս երկխոսության արդյունքը կարող է լինել սահմանի բացումը, որը բխում է կողմերի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի շահերից։


Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունը մեծապես կախված կլինի այն ճանապարհային քարտեզից, որին կհետևեն Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը։ Երկխոսության հաջողությունը կախված է ոչ թե մեկ երկրից, այլ բազմաթիվ պետությունների դիրքորոշումից։ Հետեւաբար, գործընթացը շատ «փխրուն» է եւ «զգայուն»։


Չնայած Թուրքիան և Հայաստանն այս անգամ ավելի մոտ են խաղաղությանը, սակայն կողմերը պետք է զգույշ լինեն և լավ վերլուծեն միջազգային դինամիկան»։


Zham.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր