Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

22 հուն 2022 12:25

Էրդողանը սրտի խնդիրնե՞ր ունի, նա վերջերս բժշկական խորհրդատվություն է ստացել իսրայելցի հայտնի սրտաբանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս բժշկական խորհրդատվություն է ստացել իսրայելցի բժշկից։ Այս մասին հայտնի է դարձել իսրայելական Ynet-ին։ Նշվում է, որ խոսքը պրոֆեսոր Իցհակ Շապիրայի մասին է՝ Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի, որը համաշխարհային առաջնորդներին բժշկական հարցերի ու բուժումների վերաբերյալ խորհուրդներ է տալիս։

Շապիրան սրտաբան է, ինչը կարող է նշանակել, որ Թուրքիայի ղեկավարը սրտի խնդիրներ ունի, սակայն դա հաստատող պաշտոնական տեղեկություն չկա։ Սուրասկի բժշկական կենտրոնն ու Շապիրան նույնպես հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Նշենք, որ Էրդողանի առողջական խնդիրների մասին մշտապես տարբեր լուրեր են պտտվում, որոնք առավել ակտիվանում են համացանցում տարածվող տարբեր տեսանյութերից հետո, թե ինչպես է Թուրքիայի նախագահը դժվարությամբ քայլում կամ հանդիպումների ժամանակ քնում։ Հայտնի է միայն, որ 2011 թվականին Էրդողանը ենթարկվել է աղեստամոքսային տրակտի լապարոսկոպիկ վիրահատության, այլ բժշկական միջամտությունների մասին տեղեկություններ չկան։ Ի դեպ, Էրդողանն օրերս հայտարարել էր, որ Իսրայելի նախագահը կարող է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա։ Բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցին հաստատել է, որ նախագահ Հերցոգը մտածում է Թուրքիա մեկնելու մասին, սակայն նշել է, որ այցի կապակցությամբ դեռ վերջնական որոշում պետք է կայացվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր