Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

22 հուն 2022 15:30

Ռուսական կողմը զգուշացրել է, որ «հավերժ չի սպասելու» պատասխանին.ճիշտ կլիներ, որ Վաշինգտոնը ներկայացներ իր պատասխանը

Ժնևում ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները, որոնք 1,5 ժամ են տևել:


Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակցությունների հիմնական թեման դարձել է Մոսկվայի առաջարկներն անվտանգության երաշխիքների վերաբերյալ և Ուկրաինայում տիրող իրավիճակը:


Լավրովի  խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տրամադրել ռուսական կողմի առաջարկների վերաբերյալ:


«Մեր հանդիպումը միջանկյալ էր: Էնթոնի Բլինկենն ինձ հայտնել, որ գոհ է կարծիքների փոխանակումից, որոնք կօգնեն իրենց հաջորդ շաբաթ, դա արդեն մի քանի անգամ ընդգծվել է, մեզ գրավոր պատասխան ներկայացնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Մոսկվան բազմիցս խոսել է նման քայլի անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ ռուսական կողմը զգուշացրել է, որ «հավերժ չի սպասելու» պատասխանին:


Լավրովը հավելել է, որ ճիշտ կլիներ, որ Վաշինգտոնը ներկայացներ իր պատասխանը, ինչի մասին ինքը խնդրել է Բլինկենին:  


Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր