Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

31 հուն 2022 11:40

Ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու՝ Թուրքիան.ինչո՞ւ է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում

«Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը։

ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձևակերպել՝ «Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։

Եվրոպային քաղաքական ինքնուրույնությունից զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որը պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի՝ նաև ռազմական բազաներով։

Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։

Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմն առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որևէ խնդիր չի ներկայացնում' բացարձակապես։

Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչո՞ւ է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։

Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։

Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակողական «զինատեսակ» է։ Առավել ևս, որ Արցախի «պատը» հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»,- գրել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր