Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա          Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը       Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել    

01 փետ 2022 14:00

Տեսանյութ.Ադրբեջանցի ռեփերը Բաքուն անվանել է «անառակատուն»

Սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայում «Փախնենք Բաքու» երգի կատարման ժամանակ ադրբեջանցի ռեփեր Նավայ Բաքիրովը (Navai) Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն անվանում «անառակատուն»:

Երգիչն այսօր հերքում է հրապարակել՝ պնդելով, որ դա ընդամենը մոնտաժ է։

«Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը փորձում է սևացնել իմ անունը՝ ինձ կեղտի մեջ թաթախելու համար ամենատարբեր մոնտաժներ անելով»,- գրել է նա Instagram-ում։

Նրա խոսքով` բոլոր ադեկվատ մարդիկ գիտեն իր վերաբերմունքը հայրենիքի, արյունակից եղբայրների ու քույրերի հանդեպ։ «Ես իմ կյանքը կտամ յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում եմ գտնվում»,- գրել է նա։

Ինչպես երևում է կադրերում, ռեփերի հետ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսան` փոփ երգիչ Էմին Աղալարովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր