Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

02 փետ 2022 11:10

Հոսանքի թանկացման պատճառը. ռուսական կողմը պահանջում է կամ վճարել իշխանության վերցրած վարկը կամ թանկացնել լույսի ու գազի գինը

Հայաստանում արդեն թանկացել էլեկտրաէներգիայի, այսինքն հոսանքի, լույսի գինը։ Դա նշանակում է, որ սովորական հայ քաղաքացին փետրվարից պիտի վճարի 2000-3000 դրամ ավելի շատ, բիզնես ունեցողը' մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար ավելի շատ։
Որպեսզի մեր հայրենակիցները իմանան, թե ինչու է թանկացել լույսը, ասեմ, որ Հայաստանը դեռևս 2013-ին ռուսներից վարկ էր վերցրել և պայմանավորվել աստիճանաբար վճարել այն, մի փոքր մասը վճարվել է, իսկ մեծ մասը ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ ընդհանրապես չի վճարել։ Հիմա ռուսական կողմը պահանջում է կամ վճարել իշխանության վերցրած վարկը կամ թանկացնել լույսի ու գազի գինը։
 
Դե ժողովրդին շատ սիրող, ժողովրդի ծառա Փաշինյանն էլ որոշել է այդ բեռը ևս թողնել ժողովրդի ուսերին։ Թանկացել է լույսը, մեկ ամիս անց կթանկանա նաև գազը, իսկ Փաշինյանի նախարարները շարունակում են 1.5 մլն աշխատավարձ ստանալ ու հավելյալ պարգևավճարներ, ՔՊ անդամ չինովնիկները չեն զրկում իրենց պարգևավճարներից ու այլ փողերից։ Ժողովուրդը թող վճարի։
 
Ու որպեսզի մարդկանց մեջ դժգոհություն չառաջանա, հայտարարում են, թե անապահովների, այսինքն "Փարոս" ստացողների համար չի թանկանա լույսն ու գազը։ Իսկ մենք գիտենք, չէ՞, թե ովքեր են հիմնականում ստանում Փարոսի թոշակ։ Հատուկենտ մարդիկ են իրական անապահովներ, մյուսները հիմնականում խոպանչիներն ու անօրինական, չգրանցված փող աշխատող։ Նրանք բոլորը պաշտոնապես գործազուրկ են։
 
Այս արատավոր երևույթը Հայաստանում սկիզբ դրվեց ՀՀԿ-ի կառավարման ժամանակ, մեծ թափ հավաքեց ՔՊ-ի շնորհիվ։ Հարուստները ավելի են հարստանում, պոլի փեդերը պաշտոններ ու մեծ փողեր են ստանում' օգտվելով ամեն տեսակ արտոնությունից, իսկ սովորական հայ քաղաքացին մնում է դառը դատած, դատարկ նստած։ Կարևորը, Նիկոլ Փաշինյանը մեկ-մեկ ասի, թե սիրում է բոլորին։ Դրանով բոլոր տեսակի հանցանքները ջրվում են։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր