Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

02 փետ 2022 11:59

Պետք չէ հրեշացնել Ռուսաստանին, սուտ է մեր կողմից քիմիական զենքի կիրառման և երկրներ զավթելու մասին Պսակիի հայտարարությունը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից իբրև թե քիմիական զենքի օգտագործման, ինչպես նաև այլ պետությունների զավթման վերաբերյալ, սուտ են և անհիմն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, փոխանցում է TASS-ը։

Նրա խոսքով՝ նման հայտարարություններն ուղղված են ամերիկյան և միջազգային հանրության աչքում Ռուսաստանի հրեշացմանը։
«Հիշեցնում ենք, որ ԱՄՆ-ը մնում է միակ երկիրը, որը մինչ օրս չի կատարել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով սահմանված պարտավորությունները և չի ոչնչացրել քիմիական զենքի ազգային զինանոցները։ ՌԴ-ն լիովին ոչնչացրել է այդ տեսակի սպառազինության ողջ պաշարները։ Այդ փաստը միջազգային ճանաչում է ստացել։ Սպասում ենք Վաշինգտոնից աշխարհը մարտական թունավոր նյութերից ազատելու հստակ գործողությունների»,-հավելել է նա։

Ինչ վերաբերում է երկրներ զավթելու վերաբերյալ մեղադրանքին, Անտոնովը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է օտարերկրյա պետություների գործերին չմիջամտելու սկզբունքը և խստորեն պահպանում միջազգային իրավունքը՝ «ի տարբերություն ԱՄՆ-ի, որի ժամանակակից պատմությունն առավել հիշեցնում է երկրագնդի տարբեր անկյուններում ռազմական օպերացիաների ժամանակագրություն»։

«Աշխարհը ժողովրդավարացնելու Վաշինգտոնի արյունոտ փորձերը քաոսից ու անկայունությունից, մահից բացի, ոչինչի չեն հանգեցրել։ Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան և Աֆղանստանն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ագրեսիվությունն իրենց վրա զգացած երկրների մի փոքր մասն են միայն»,- ասել է նա՝ գործընկերերին խորհուրդ տալով մեղադրանքներ առաջադրելուց առաջ նայել հայելու մեջ։
Ավելի վաղ Պսակին ճեպազրույցի ժամանակ, բացատրելով, թե ինչու իր տեսանկյունից չի կարելի հավասարության նշան դնել միջազգային արենայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների միջև, հաստատել էր, որ ՌԴ-ն կիրառել է քիմիական զենք և վերջին մի քանի տարիներին մի շարք երկրներ ներխուժել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր